Home
Een dankwoord
Sitemap
Laatste updates
Gastenboek
Curse of diaspora
Wie ik ben
Mijn ouders
Gerelateerden
Tinus Dezentjé
Tinus D. Graven 1
Tinus D. Graven 2
Tinus D. Graven 3
Familie-Voorouders
Oom Henri Tjimahi
Oom Cornelis DRESDEN
Oom Julius WALES
Tante Julia Cornelia
Opa Oma ten Cate
Opa Oma Oud EykDuyn
Opa Julius 3de huwlk
Jan Coenrades Boers
Armeense voorouders
Joseph Johannes
Paul Minas Johannes
Amir Johannes I
What's in a name
AJ II Petrus Blumb.
AJIII Nahapit Marthe
De gebrs. ANDREAS
Barsekh Andreas
Paulus Andreas
Paulus A's kinderen
Carepit Andreas
George Apcar TA I
Sarkies Apcar TA II
Creet en Hotels
KNIL Pensioen
Lt.Gen.W.E.Kroesen
Resident C.A.Kroesen
As.Res. J.A. Kroesen
Een stuk genealogie
Wun Pir Jenna
Spadilje de slaaf
Wilis en Oranje 1911
Familie foto's
Verloren familie
Khachatur 10 7 2015
Khachatur 17 7 2015
Khachatur 25 7 2015
Khachatur 31 7 2015
Khachatur 08 9 2015
Khachatur 11 9 2015
Khachatur 18 9 2015
Khachatur 25 9 2015
Khachatur 16 10 2015
Khachatur 23 10 2015
Khachatur 30 10 2015
AMIROGHLI in Farsi
Khachatur 07 04 2017
Surabaya's historie
Cannalaan buaya's
Inleiding KH Peneleh
OVERIGE Kerkhoven.
VOC Leembruggen
Indië en oorlog
Archipel oorlogen
Zieleroerselen
Diverse verhalen
Java na de Engelsen
Volkeren in Indië
Indo's in den Verre
Externe Indo links


Anderen kregen slaag, schoppen, klappen en wel
x , maar de toeschouwer roept "au, ik ben zielig".

Mr. Khachatur Dadayan is a well known author/journalist/historian who has written a serie of articles about Armenians in Indonesia, focussed at my great-grandfather Agha Hovsep Hovhanes Amirkhanyan. The articles are copyright of www.irates.am and I have full permission to replace the articles on my website. Unauthorized copy is strictly forbidden unless written permission is granted from www.irates.am , Mr. Khachatur Dadayan or the undersigned.

Խաչատուր Դադայանը է հայտնի հեղինակ / լրագրող / պատմաբանը, ով գրել է մի սերիա հոդվածներ հայերի Ինդոնեզիայում, նվիրված է իմ մեծ պապի Աղա Հովսեփ Հովհաննես Amirkhanyan. Հոդվածները են հեղինակային www.irates.am , եւ ես պետք է լիարժեք թույլտվություն տեղադրել հոդվածների իմ կայքը. Չարտոնված պատճենը խստիվ արգելվում է, եթե գրավոր թույլտվության շնորհվում է www.irates.am , Խաչատուր Դադայանը, թե ներքոստորագրյալ.

 

Part 9 /  Մաս 9

 

«Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ»

«Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ»

25.09.2015 | 09:45

(փաստագրություն՝ ուղեկից զեղումներով)

 

(սկիզբը` այստեղ)

 

ՀՈՎՍԵՓ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ «ԽՈՀԱԿԱՆՔԸ»
Ճավայի կլիման հայի համար չէ: Դարերի ընթացքում հայերիս զրկեցին ծովից, թողեցին արևը, և հիմա ջուրը վրեժ է լուծում: Մշտական խոնավությունն սպանում է ինձ: Արդեն տևական ժամանակ ջերմում եմ, հազից խեղդվում: Մահվան ուրվականին ավելի հաճախ եմ տեսնում: Բայց չեմ վախենում, միայն ափսոսում եմ: Ափսոսանք եմ ապրում, որ կյանքիս գլխավոր նպատակին չհասա, երազանքս անկատար մնաց: Ինձ մնաց լոկ կարոտը:
Կարոտ ասած բանն ի՞նչ է: Կարոտը ե՛ս եմ, ու ես իմ կարոտի հետ մենակ եմ: Կարոտը երկունք ունի, ծնվում է սիրուց, իսկ սերը սերմանվում ու կուտակվում է` հատիկ առ հատիկ: Ես իմ կարոտն ու այս կարոտի գիրը կտանեմ հետս:

 

ՎԱՍՆ ԱՇՈՒՂ-ԱՐՔԱՅԻ
Խե՜ղճ իմ հայր: Չոնգուրն ուսած` օրերով, շաբաթներով, ամիսներով շրջում էր գյուղեգյուղ, քաղաքից քաղաք ու փողոցներում, մեյդաններում իր պարզ հանգերով երգերը երգում, որ մորս, քույրերիս ու ինձ պահի:
Բայց վերևն` Աստված, ներքևը` ինքը: Նրանից թանկ արարած չեմ ունեցել և ամենի համար իրեն եմ պարտական:
Օտարության մեջ ապրող հայի ընտանիքն ի՞նչ է. համերաշխ հպատակներով պետություն` իր թագավորով: Մեր պետության արքան հայրս էր, Աշուղ-Արքա…
Քչախոս ու ծածկամիտ մարդ էր, և դա ինձ զարմացնում էր: Հիմա եմ հասկանում`շրջում, մարդկանց առաջ հանդես էր գալիս իր հորինած երգերով, սպառվում, դրա համար էլ տնեցիներիս հետ հատուկենտ բառեր էր փոխանակում:
Ինը-տասը տարեկան էի, երբ ձեռքիցս բռնեց ու տարավ Բուրվարիի ծայրամաս: Ծառախիտ, փոքր բացատ էր` հուշասյունով, որի վրա քանդակված էին առյուծների, թրերի ու նիզակների պատկերներ, բայց ոչ մի փորագրված բառ չկար:
Ասաց.
-Հովսեփ, սա Ամիր պապիդ` հորս գերեզմանն է, հուշաքարն էլ ես եմ դրել: Բայց ոչ ոք չգիտե, դու էլ ոչ ոքի չասես: Միայն մտքումդ պահիր` մեծ մարդ էր, որ ուներ շա՜տ մեծ երազանք: Մի օր կպատմեմ:
1793 թվին, երբ արդեն Նոր Ջուղայում էինք ապրում, հայրս մեզ հրաժեշտ տվեց ու գնաց: Երկուսուկես տարուց եկավ, մեզ` երեխաներիս, ոչինչ չպատմեց: Մայրս միայն ասաց, որ գնացել էր Հայրենիք` Հայաստան, Էջմիածին, Ղարաբաղ, ապա ուխտագնաց էր եղել Մշո Սուրբ Կարապետ` կատարելով մոր պատվիրանը:
Քանի որ առաջին անգամ էի լսում Ղարաբաղ անվանումը, հարցրի.
-Ղարաբաղն ի՞նչ է:
Գլուխս շոյեց և ասաց.
-Դու փոքր ես, շատ բան չես հասկանա, բայց ուշիմ տղա ես, հիմա ինչ կասեմ` մտքումդ պահիր:
Պարսկաստանը մեր հայրենիքը չէ, մեր հայրենիքը անդ է, Հայաստանն է ու նրա մի մասնիկ չքնաղ Ղարաբաղը, ուր ծնվել է պապդ: Բոլոր մարդիկ ունեն հայրենիք, ես ու դու էլ ունենք, և մեր իսկական հայրենիքը Ղարաբաղն է: Բայց իրադարձությունները մեզ զրկել են մեր հայրենիքից: Հիմա մենք ունենք ապրելու վայր` զրկված հայրենիքից: Հայերիցս նրանք, ովքեր լքել են հայրենիքը կամ ծնվել օտար հողում, իրենց բնակության վայրն անվանում են երկրորդ հայրենիք, հետո կարող են տեղափոխվել, դա կոչել երկրորդ հայրենիք և այդպես շարունակ, բայց հայրենիքը մեկն է: Դու կարող ես ապրել առանց նրա, նա էլ` առանց քեզ, բայց երկուսիդ համար էլ վատ է լինելու:
Հետո սկսեց պատմել իր հոր ու հորեղբոր կռիվների, քաջագործությունների, նրանց եղերական մահվան մասին, թե ինչպես էր Ամիր պապս վրեժխնդիր եղել Զոհրաբ եղբոր սպանության համար ու զոհվել:
-Պապդ ու նրա եղբայրը Նադիր շահի մոտ ծառայության անցան, որ ազատագրեն իրենց հայրենիքը, նրանք զոհվեցին հանուն Ղարաբաղի: Գուցե բարդ բան եմ ասում, և դու չես հասկանում, բայց հիմա քեզ հայրական պատգամս եմ հանձնում, ու դու պապիդ գերեզմանի վրա պիտի երդվես` ուր էլ լինես, կյանքիդ նպատակը պիտի լինի հայրենիքիդ` Ղարաբաղի ազատագրումը:
Ձեռքս դրեցի հուշասյան թրի վրա ու երդվեցի, որ հորս ուխտը կկատարեմ:
Սա հորս հետ միակ երկարատև զրույցն էր, և նրա խոսքի ամեն մի բառ մեխվեց սրտումս:
Երբ Բուշերից ինձ ճանապարհում էր, ուսը ձգած կաշվե տոպրակից հանեց մի գիրք ու պատկերազարդ թղթեր:
-Հովսեփ, սրանք մեր տան սրբություններն են: Դու մինուճար որդիս ես, ուրեմն քեզ պիտի անցնեն:
Կաշեպատ, ծաղկազարդ գիրքը բացեցի և առաջին էջին կարդացի. «Գրեցաւ սուրբ աւետարանս նժե թուականութեան տ(եառ)ն մերոյ հրամանով եւ ծախիւք Թորոս քահանայի միաբանութեամբ անենայն ընտանեացն ի զարդ եւ ի պայծառութե(ամ)բ սուրբ եկեղեցւոյ եւ ի բերկրումն զսէր ժողովրդոյ (:) Արդ որք ընթեռնուք եւ որք լսէք զԹորոս քահան(այ) եւ զամենայն զիւր եղբարսն եւ զծնաւղս նորա յիշեսջիք ի Ք(րիստո)ս Յ(իսու)սի տ(է)ր մեր: Ես Սարգիս անարժան քահանայ գրեցի Զսուրբ Աւետարանս նժե թուականիս թագաւորելոյ ի վերայ մեր տ(եառ)ն մերոյ Յ(իսուս)ի Ք(րիստոս)ի: Նմա վայելէ փառք յաւիտեանս յաւիտեանս ամէն»: 10-րդ դարի ավետարան էր: Համբուրեցի ու դրեցի թևիս տակ:
Իսկ թղթերը Աբրահամ Կրետացի կաթողիկոսի վկայագրերն էին առ այն, որ Ամիր պապս ու նրա եղբայր Զոհրաբը հանդիսանում էին Ղարաբաղի մելիքներ:
Հայրս գրկեց և ասաց.
-Բերանդ փակ պահիր, միտքդ` արթուն: ՈՒխտդ երբեք չմոռանաս:
Վերջին բառերն էին, մեր վերջին հանդիպումը: Այդ օրվանից կյանքս շրջադարձ կատարեց, և ի հայտ եկավ ճակատիս գիրը:
Բուշերից հետո հորս այլևս չտեսա: Բայց պատվիրանը չմոռացա:
Աշուղ-Արքային կարոտում եմ…

ՎԱՍՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ
13 տարեկան էի, երբ հայրս տուն գնեց Նոր Ջուղայում, և Բուրվարիից տեղափոխվեցինք քաղաք. հիմա եմ հասկանում` Աշուղ-Արքան դա՛ էլ արեց հանուն ինձ: Ջուղան դաժան էր, ի սկզբանե մեզ չընդունեց, քանզի մենք քաղաքում չէինք ծնվել, եկվոր էինք: Առհասարակ ծանր բան է, երբ քաղաքդ քեզ չի սիրում: Ինքը քեզ համար խորթանում է, ու դու սկսում ես իրեն չսիրել: Չսիրել կարող ես, ատել` ոչ: Չսիրելու և ատելու միջև նուրբ թել է անցնում, որը պիտի չկտրես: Ես կարողացա չսիրելով չատել:
Այստեղ իշխում էր վաճառականության աստվածը, ով հարուստ էր` տեր էր, ով աղքատ` հարուստի սպասարկող: Ես էլ դարձա սպասյակ, բայց ողջ կյանքում այդպիսին մնալ չէի ուզում, իսկ դրա համար հարկ էր իմանալ ու գիտակցել Ջուղայու էությունը:
Հնդկաստանի կամ Եվրոպայի խոշոր բնակավայրերի համեմատ այդ ոչ մեծ հայաքաղաքը, որի անունը թնդում էր աշխարհով մեկ, կառավարում էին մեծահարուստ խոջաները` քալանթար-քաղաքագլուխը, 11 տասնակների` թաղերի պետերը և արհեստավորաց ավագը` ուստաբաշին: Յուրաքանչյուրը պաշտոն էր զբաղեցնում իր հարստության, ունեցվածքի համապատասխան: Տասնակապետերը տերուտիրական էին իրենց թաղերում, առանց ուստաբաշու թույլտվության ոչ մի արհեստավոր որևէ գործ սկսելու ու վարելու անկարող էր, իսկ քալանթարն իրականացնում էր ընդհանուր ղեկավարումը: Այդ Մեծ խորհուրդներն էին, որ երկու դարից ավելի իրենց կանոնադրությամբ, վճիռներով ու կարգադրություններով պահպանում էին հայաքաղաքի համեմատական անկախությունը Պարսկաստանից: Ամիսը մեկ անգամ քալանթարը ձիակառք նստած, թումանների տոպրակները գիրկը հատում էր Զայանդերուդ գետի վրա գցված Ալլահվերդի խանի կամուրջը ու մայրաքաղաք Սպահանի շահական պալատին վճարում պայմանավորված հարկը:
Ջուղայու ինքնիշխանության աղբյուրը զուտ տնտեսական էր: Քաղաքն ապրում էր բացառապես վաճառականաց շնորհիվ, վաճառականներ, որոնց առևտրային բուռն գործունեությունը ծավալվում էր Պարսկաստանից շատ ու շա՜տ հեռու` Աֆրիկայի հյուսիսից մենչ Շվեդաց թագավորություն, յանկիների աշխարհ Ամերիկայից մինչ Նիդերլանդական Հնդկաստան: Պատանեկությանս տարիներին, երբ հաճախում էի Սբ. Ամենափրկիչ վանքի դպրանոց, հաճախակի ձեռքս էի առնում Կոստանդ Ջուղայեցու «Աշխարհաժողովը» և մեկ առ մեկ կարդում անվանումները աշխարհի հարյուրավոր քաղաքների, ուր ոտք էին դրել ջուղայեցի վաճառականները: Նրանք կազմակերպված գաղթականներ էին, որոնք հետները տանում էին ապրանքներ, որոշ գումար, գործնական գիտելիքներ, քաղաքի դրվածքի ու միմյանց հանդեպ հարգանք: Հիմնականում գնում էին խումբ-խումբ, իսկ եթե որևիցե մեկը մենակ էր, ապա ճանապարհվում էր այն երկիր, ուր կար մեկը, ով Ջուղայում ընդունված կարգի համաձայն սկզբնական շրջանում կօգներ, պարտավոր էր աջակցել: Պատմում էին, որ հին ժամանակներում ջուղայեցիք մշտական բնակություն չէին հաստատում իրենց մեկնած երկրներում, վերադառնում էին, բայց Պարսկաստանի վիճակը որքան վատացավ, այնքան մնացողները շատացան: Մնում էին` սիրտը թողնելով քաղաքում, իրենց պահելով կարոտը:


Բայց արտերկիր գնալը անչափ բարդ բան էր: Նախ, մեկնողը պետք է ունենար պարկեշտ ընտանիքից սերող ազնիվ մարդու համբավ: Երկրորդ, նրան վարկավորող և ուղղորդող խոջան պիտի երաշխավորեր տասնակապետին, իսկ վերջինս էլ` խնդիրը ներկայացներ Մեծ խորհրդին: Հավանություն ստանալուց հետո միայն մեկնողը կտակ էր գրում, թողնում խոջայի մոտ ու ճանապարհ ընկնում:
Երբ տեղափոխվեցինք Ջուղա, ակնհայտ դարձավ, որ Աշուղ-Արքան նպատակ ուներ ինձ նախապատրաստելու մեկնման, ինչին ես ամենևին դեմ չէի: Բայց մեր պարագան տարբեր էր, մենք եկվոր էինք, երաշխավոր ու վարկատու ունենալ չէինք կարող, հետևաբար հույսներս միայն մեզ վրա կարող էինք դնել:
Մեր նպատակին հասնելու առաջին նախապայմանը ուսումնառությունն էր: Ես պետք է կրթված լինեի, որպեսզի օտար երկրում զբաղվեի ոչ միայն ապրանք առնելու պարզ գործով, այլև մրցակցեի տեղացիների հետ` ավելիին հասնելու համար:
Մենք ապրում էինք Երևանի թաղում` Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ: Ամեն առավոտ ոտքով կտրում էի երկար ճանապարհ` հասնում էի Սբ. Նիկողայոս, այնտեղից Սբ. Կատարինե, հետո Սբ. Հովհաննես-Մկրտիչ և, ի վերջո, Սբ. Ամենափրկիչ: Այստեղի դպրատանը քահանաներն ու վարդապետները ուսուցանում էին հաշվողական արհեստ, առևտրի արվեստ և աշխարհագրություն: Սրանք էին այն դասընթացները, որոնք պարտադիր էին լավ վաճառական դառնալու համար:
Երկրորդ խնդիրը երկրի ընտրությունն էր, ուր պետք է մեկնեի: Դա իսկույն որոշվեց, Աշուղ-Արքան էլ, ես էլ որոշեցինք, որ ամենամեծ հնարավորություններն ընձեռում է Հնդկաստանը: Հնդկահայոց` նախկին ջուղայեցիների փողերն էին քաղաքը պահում, նրանց դրամական նվիրատվությունների, կտակների շահութատոկոսների շնորհիվ էին գոյատևում Ջուղայի եկեղեցիներն ու դպրոցները: Բայց բարդություն կար` հարկ էր անգլերեն սովորել, առանց այդ լեզվի իմացության, թերևս, միտք չուներ Հնդկաստան ճանապարհվել: Հայրս շուտով պարզեց, որ Նազարի խիավանից կամ ինչպես եվրոպացիները կասեին` պրոսպեկտից անդին, ուր բնակվում էին կաթողիկե հայերը, կար մի ճիզվիտ քարոզիչ` ազգությամբ անգլիացի: Չգիտեմ հայրս նրա հետ ինչպես լեզու գտավ, բայց որոշ ժամանակ անց վանքի դասերից հետո սկսեցի անգլերենի դասեր առնել ֆաթեր Դեյվիսից: Հետագայում անգլերենին տիրապետելը մեծ դեր խաղաց իմ ճակատագրում:
Այս երկու խնդիրները լուծելուց հետո մնաց ամենակարևորն ու դժվարը` դրամագլխի հայթայթումը: Հենց 13 տարեկանից սկսեցի աշխատել: Դասերից հետո թափառում էի վանքի առջևի Մեծ մեյդանի ու Սբ. Գրիգոր Լուսավորչի Փոքր մեյդանի շուկաներում: Ի՞նչ էի անում. ինչ պատահի: Քաղաքի բնակչության մեծամասնությունն ապրում էր արտասահմանից իրենց ազգականների ուղարկած փողերով (երբ 1826 թվից դարձա Ճավայի բանկի խոշոր բաժնետերերից, իմացա բանկային անվանումը` տրանսֆերտ): Քանի որ շուկա էին գալիս հիմնականում տարեց մարդիկ (որդիներն ու տղամարդիկ դրսերում էին), օգնում էի նրանց գնումներ անել կամ գնածը տանել տները: Ամեն օր վաստակում էի մի քանի դահեկան: Մեր ընտանիքը երբեք քաղցած չի մնացել, հայրս մշտապես փող էր բերում, բայց եթե երկար ժամանակով բացակայում էր ու միջոց չէր ունենում դրամ ուղարկելու, ես իմ վաստակածով էի մորս ու քույրերիս պահում:
Հատկապես շատ փող էր ձեռքս ընկնում, երբ արտերկրից որևէ խոջա էր վերադառնում: Ջուղայեցիք առհասարակ խնայասեր ու հաշվենկատ էին, բայց տուն դարձած խոջան պարտադրաբար մեծ խնջույք էր կազմակերպում: Միսը, ձուկը, մրգեղենը տանում էի նրա տուն ու երբեմն ստանում մեկ ամբողջ թուման:
15 տարեկանից թողեցի ուսումս (միայն անգլերենի էի երբեմն հաճախում) ու սկսեցի Ջուղայի արվարձաններից զանազան ապրանքներ բերել ու ծախել մեյդաններում:
Հինգ տարվա ընթացքում կուտակեցի 100 թուման, Բուշերում Աշուղ-Արքան էլ տվեց 50 թուման, և այդ խոշոր դրամագլխով 20 տարեկանում նստեցի անգլիական եռակայմ «Կյուրասաո» առագաստանավն ու ճանապարհվեցի Հնդկաստան: Առջևում անծանոթ աշխարհ էր…
(շարունակելի)

 

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ 

Go to page: Khachatur 16 10 2015

Top

Copyrights imexbo.nl , imexbo.org , imexbo.eu | Why do you visit this website if you can't read.....