Home
Een dankwoord
Sitemap
Laatste updates
Gastenboek
Curse of diaspora
Wie ik ben
Mijn ouders
Gerelateerden
Tinus Dezentjé
Tinus D. Graven 1
Tinus D. Graven 2
Tinus D. Graven 3
Familie-Voorouders
Oom Henri Tjimahi
Oom Cornelis DRESDEN
Oom Julius WALES
Tante Julia Cornelia
Opa Oma ten Cate
Opa Oma Oud EykDuyn
Opa Julius 3de huwlk
Jan Coenrades Boers
Armeense voorouders
Joseph Johannes
Paul Minas Johannes
Amir Johannes I
What's in a name
AJ II Petrus Blumb.
AJIII Nahapit Marthe
De gebrs. ANDREAS
Barsekh Andreas
Paulus Andreas
Paulus A's kinderen
Carepit Andreas
George Apcar TA I
Sarkies Apcar TA II
Creet en Hotels
KNIL Pensioen
Lt.Gen.W.E.Kroesen
Resident C.A.Kroesen
As.Res. J.A. Kroesen
Een stuk genealogie
Wun Pir Jenna
Spadilje de slaaf
Wilis en Oranje 1911
Familie foto's
Verloren familie
Khachatur 10 7 2015
Khachatur 17 7 2015
Khachatur 25 7 2015
Khachatur 31 7 2015
Khachatur 08 9 2015
Khachatur 11 9 2015
Khachatur 18 9 2015
Khachatur 25 9 2015
Khachatur 16 10 2015
Khachatur 23 10 2015
Khachatur 30 10 2015
AMIROGHLI in Farsi
Khachatur 07 04 2017
Surabaya's historie
Cannalaan buaya's
Inleiding KH Peneleh
OVERIGE Kerkhoven.
VOC Leembruggen
Indië en oorlog
Archipel oorlogen
Zieleroerselen
Diverse verhalen
Java na de Engelsen
Volkeren in Indië
Indo's in den Verre
Externe Indo links


Anderen kregen slaag, schoppen, klappen en wel
x , maar de toeschouwer roept "au, ik ben zielig".

Mr. Khachatur Dadayan is a well known author/journalist/historian who has written a serie of articles about Armenians in Indonesia, focussed at my great-grandfather Agha Hovsep Hovhanes Amirkhanyan. The articles are copyright of www.irates.am and I have full permission to replace the articles on my website. Unauthorized copy is strictly forbidden unless written permission is granted from www.irates.am , Mr. Khachatur Dadayan or the undersigned.

Խաչատուր Դադայանը է հայտնի հեղինակ / լրագրող / պատմաբանը, ով գրել է մի սերիա հոդվածներ հայերի Ինդոնեզիայում, նվիրված է իմ մեծ պապի Աղա Հովսեփ Հովհաննես Amirkhanyan. Հոդվածները են հեղինակային www.irates.am , եւ ես պետք է լիարժեք թույլտվություն տեղադրել հոդվածների իմ կայքը. Չարտոնված պատճենը խստիվ արգելվում է, եթե գրավոր թույլտվության շնորհվում է www.irates.am , Խաչատուր Դադայանը, թե ներքոստորագրյալ.

 Part 2 / Մաս 2

«Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ»

«Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ»

17.07.2015 | 02:02

(սկիզբը` այստեղ)

 

1921 թ. Հովսեփ Ամիրխանյանի եղբայր Ամիրխանի թոռ Ավետիք Հովհաննեսի Ամիրխանյանը Կալկաթայում ավարտեց «Համառօտ ազգաբանութիւն (կամ ճիւղագրական պատմութիւն) Ամիրեանց կամ Ամիրխանեանց տոհմի (1736-1921)» վերնագրով ուսումնասիրությունը: Ձեռագիրը շուրջ 90 տարի անտիպ մնաց գերդաստանի գզրոցներում և միայն 2012 թ. հեղինակի թոռ Ավո Ամիրխանյանի մեկենասությամբ լույս տեսավ Նոր Ջուղայում (աշխատասիրությամբ` Ն. Միրզայանի)։ Այն իր հավաստիությամբ բացառիկ աղբյուր է: Հեղինակը, նախ, նշում է իր դրդապատճառները. «Ինչպէս ամէն մի Ազգայնութիւն պարտաւոր է իրեն Ազգային պատմութիւնը լաւ ուսումնասիրելու, նոյնպէս եւ ամէն մի անհատ պէտք է ըստ կարեւորին ծանօթ լինի իրեն նախնեաց պատմութեան:
Աշխարհիս առաջնակարգ եւ քաղաքակրթեալ քաղաքներում կան դեռ շատ ընտանիքներ, որոնք հինգից ութն հարիւր տարիների ընթացքում պահած են իրենց ճիւղագրական պատմութիւնները: Սակայն մեր դժբախտ, հալածուած եւ թափառական ազգի համար այդ դժուար եւ գրեթէ անկարելի եղած է: Բայց չի պէտք յուսահատուինք եւ կարեւորին անփոյթ մնալով կորուստի մատնենք մտածելով, որ մի շարք անհատական պատմութիւններից կարելի է ազգի ընդհանուր պատմութեան մեծ օգուտներ մատակարարել:
Այս ճիւղագրական պատմութեամբս երկու նպատակների կուզեմ ծառայել: Նախ Ամիրեանց կամ Ամիրխանեանց տոհմի ներկայ զաւակներին իրենց նախնեացը ծանօթացնել եւ խրախուսել դէպի վեհանձն ազգասիրութիւն: Երկրորդաբար ծանօթացնել մի դարում տեղի ունեցած Ամիրեանց տոհմի օտարազգիների հետ թէ ինչպէս են ձուլուած եւ ազգի համար կորսուած: ՈՒրեմն թող գաղթավայրերում եղած ամէն մի հայ սթափուի եւ խուսափի ձուլումներից, նախօրոք ձեռք առնելով պէտք եղած միջոցներն, որպէսզի այլեւս տեղիք չըտրուի որոք ձուլմանց (Եւրոպայում ձուլւողներն անհաւատարիմ են գտնւում ազգին եւ միեւնոյն ժամանակ ամաչելու են եւրոպացի արեւելեան ազգերի հնախոյզների մօտ՝ իրենց տգէտ գտնուելովն:
Իսկ Ասիայում օտար ազգերի հետ ձուլուելն թողեալ խայտառակութիւն՝ ուրիշ ոչինչ չէ նշանակում: Վասնզի ձուլուելով մտնում են թուխ եւ սեւամօրթ փորթուքեզների կամ հաֆկաստների դասակարգն են, ոտքի տակ տալով հայ ազնիւ եւ հին ազգի անունն ու նրա փառաւոր եւ քաջազուն անցեալը: «Երբ հայերէն խօսալ չգիտես՝ ձուլուած ես»: Կատարեալ հայ լինելու համար հայերէն խօսալուց յաւել պահանջներ կան): Ահա այդ անելովն՝ ազգին մեծ ծառայութիւն մատուցած եւ ինձ իմ նպատակիս հասցրած կը լինեմ»:

 


Ապա հայտնում է վերին աստիճանի ուշագրավ և արժեքավոր տեղեկություններ. «Աբրահամ Կրէտացի կաթողիկոսից կանչւում Թիֆլիզից Ամիրխան եւ Զօհրաբխան հայ զօրավարներն, որոնք եւ իրենց հայրերն ատենով իշխում էին ՈՒտի եւ Փայտակարան նահանգներին (որոնք յետոյ Գանձակի հետ Ղարաբաղ անունն են ստացած): Երկու եղբայրները հայ մէլիքների հետ ազատութեան դրօշը բարձրացած էին 1721 թ., սակայն ռուսաց ցարական քաղաքականութիւնից եւ օսմանեանց զանազան պատերազմներից ստիպուած հեռացած էին Թիֆլիզ (Վրաստան) 1722 թ.: Կաթողիկոսի առաջարկին հաւանելով թողնում են Վրաստանը եւ դիմում Հայաստան: Որոնց կաթողիկոսն օրհնելով յանձնում է Նադէր Շահին 1736 թուականին: Շահը Ամիրխանին պատերազմական նախարար է կարգում եւ Զօհրաբխանին իրեն անձնական թիկնապահութեան պաշտօնն է յանձնում եւ արքունական հրովարտակներով երկու անշարժ կալուածներ է բաշխում. Ամիրխանի վերաբերեալ կալւածը Սպահանից 110 մայլեր հեռաւորութեամբ Բուրվարի գիւղաքաղաքն է եղած իրեն արւարձաններովը: Այս երկու եղբայրները շատ քաջութիւններ են արած Նադէր Շահի վերջին պատերազմներում: Ամիրխանը եւ Զօհրաբխանը հայ մելիքների հետ միշտ յարաբերութեանց մէջ են եղած երկրին ազատութեան ձեռք բերելու նկատմամբ եւ գուցէ սրան համար իսկոյն սիրով յանձնառու լինեն կաթողիկոսի առաջարկը:
Նադէր Շահը Սպահանից կրկին մեկնում է Հայաստան օսմանեանց հետ պատերազմելու 1745 սկիզբները. այդ ժամանակ Ամիրխանը կնոջը եւ միակ փոքրիկ որդուն՝ Յովհաննէսին Բուրվարիում զետեղելով, Շահին հետ մեկնում է պատերազմի:


Յաղթական Շահը իրեն ամբողջ զօրութեամբ վերադառնում է Մաշհադ (Խորասանի մայրաքաղաքը) 1746: Այդտեղ իրեն ծածուկ խորհուրդը գործադրելու զբաղի: Շիա մահմեդական զօրավարներն են, ով հասկանալով Շահին դիտաւորութիւնը, որ ամբողջ Պարսկաստանը կուզէր սօնի կրօնի փոխարկել: (Արդիօք ի՞նչ նպատակի. գուցէ Տաճկաստանի եւ Պարսկաստանի թագաւորութիւնները միացնելով իր անձի վրայ իրեն Սուլթան եւ Խալիֆ հռչակէր): Շատ խորհրդակցելուց որոշում եւ սպանում են Նադէր Շահին իրեն աներորդւոյն ձեռամբ 1748 թ. սկզբներում»:

 

 


Ի՞նչ եզրակացությունների կարելի է հանգել այս մեջբերումից: Առաջին, Մեծ Ղարաբաղի՝ ՈՒտիքի և Փայտակարանի ավատատերեր Ամիրն ու Զոհրաբը ի սկզբանե ներգրավված են եղել ազգային-ազատագրական պայքարում և Նադիր Շահին մատուցած ծառայությունների համար արժանացել խանի տիտղոսի (դա է պատճառը, որ մի քանի աղբյուրներում Հովսեփը կրում է Ամիրեանց ազգանունը): Երկրորդ, վերևում արդեն ասացինք, որ Նադիր Շահի արքունիքում կային հայ պաշտոնյաներ, բայց որ Ամիրխանը եղել է պատերազմական նախարար (այսօրվա եզրույթով՝ պաշտպանության նախարար), իսկ Զոհրաբխանը՝ Շահի անձնական թիկնապահ, առաջին անգամ ենք հանդիպում: Երրորդ, Ամիրխանին է հանձնվել Բուրվարի գյուղը, որպես կալվածք: ՈՒշադրություն դարձնենք նաև, որ Ամիրխանն ուներ Հովհաննես որդի, որն ապագայում դառնալու էր հանրահայտ անձնավորություն ու Հովսեփի հայր:
՝Ծագումնաբանության հեղինակ Ավետիք Ամիրխանյանը շարունակում է. «Նադէր Շահից յետոյ գահակալում է իրեն եղբօր որդին Ադլ Շահը (Ադլ Շահն Ամիրխանին եւ Զօհրաբխանին հաստատում է իրենց պաշտօններում) Մաշհադում եւ Սպահանի կառավարութիւնը յանձնում է Էբրահիմ խան եղբօրը: Եւ քիչ միջոցից յետոյ մեկնում է Թաւրիզ: Էբրահիմ խանը Սպահան ժամանելով իրեն թագաւոր հռչակի եւ սկսի զօրաժողովը: Ադլ Շահը տեղեկանալով եղբօր ապստամբուելը գաղտնի խարդախութեան դիմի, ընտրելով Զօհրաբխանին գործադրող իր գաղտնի քաղաքականութեան: Զօհրաբխանը Սպահան ժամանելուն պէս կալանաւորւում է եւ իրեն ընտրածի համաձայն կռներից արիւնաքամ լինելով մեռնում եւ մտնում է գերեզման՝ Ադլ Շահի գաղտնի խորհրդովը միասին: (Զօհրաբխանի միակ տղան փախուստ է տալ Սպահանից առ Ղարաբաղ, որտեղից անցնում է Կոստանդնապօլիս, Գաղիա եւ Ամերիկայ): Էբրահիմ խանը զօրքերովը միասին Սպահանից արշաւում է Թաւրիզ եւ Ադլ Շահին կուրացնելով սպանում է:
Ադլ Շահի զօրավարներն ու զօրքերը սաստիկ գրգռուելով Էբրահիմ խանի բարբարոսութեանց վրայ, որոշում են սպանել նաեւ վերջինիս: ՈՒստի կեղծում Էբրահիմ խանին եւ Ամիրխանին առաջարկում են սպանութեան խնդիրն ի կատար հասցնելու. «Քո եղբօր արեան փոխարէն, ասում են, դրա արիւնը քեզ հալալ է»: Մի անգամ Էբրահիմ խանի որսի գնացած ժամանակ Ամիրխանը զարկում եւ սպանում է անգութ եւ դավաճան գահակալին: Բայց Էբրահիմ խանի զինակիցը վիրաւորում է Ամիրխանին, որ վէրքին վտանգաւոր լինելը զգալով աճապարանօք Բուրվարի է փոխադրւում: Վէրքը թոյնաւորուած լինելով Բուրվարի հասնելուց քանի օր յետոյ վախճանւում է Ամիրխանը՝ թողնելով կնոջն ու որդուն կոծի ու սուգի մէջ, անտէր օտար երկրում: 1890 թուականներում դեռ եղած է եղել իրեն մահարձանը Բուրվարիում, որի վրայ քանդակած է եղել զինւորական զարդեր եւ քարին վրայ կիսոյ չափից որմ (պատ) են եղած շինած»:
Պարսից պատմության այս իրադարձությունները միանգամայն ստույգ են, բայց անհայտ էր, որ Իբրահիմ խանին սպանողը, եղբոր վրեժը լուծողը եղել է Ամիրխանը։
Այժմ անդրադառնանք Հովսեփի հորը՝ Հովհաննեսին: Տոհմաբանության հեղինակը գրում է. «Ամիրխանի այրի կինն եւ որդին՝ Յովհաննէսը մահմեդականացած վրացիների մատնութեանց պատճառով Բուրվարիից փախուստ են տալ: Չարմահալ եւ Փերիա գաւառներում շատ հայ գիւղացիներ լինելով ձիգ տարիներ սարսափով աստանդական թափառում են յիշեալ գաւառներում ժամանակուան խառը դրութեանց պատճառով: Ի վերջոյ Յովհաննէս Ամիրխանեանը Փերիայում ամուսնանում է 1775 թւականներին եւ երեք աղջիկներ ունենալուց յետո 1781 թուին մի արու զաւակ գտնի եւ անուանի Յովսէփ: Բուրվարիի կալուածներից մասնաւոր եկամուտ ձեռք բերելով ապրում են:
Յովհաննէս Ամիրխանեանն, որ այդ ժամանակ Ամիրօղլի էր կոչւում, շատ ժամանակներ բանաստեղծութեամբ էր զբաղւում եւ իրեն չօնգուռովն (պարսկական գիթար) նւագարանում էր իրեն չափաբերած ոտանաւորներն (որոնցից շատերը դեռ կան ինձ մօտ): 1790 թուականներին Նոր Ջուղայում մի տուն գնելով փոխադրւում է Նոր Ջուղա ընտանիքովը միասին՝ փոքր-փոքր աչք գոցելով Բուրվարիում իրենց ունեցեալ կալուածներից, որի պատճառով միշտ երկիւղի մէջ է եղած: Բուրվարիի վերաբերեալ թուղթերը Ամիրօղլիի որդի Ամիրխանը (աշխատողիս պապը) այրում է, մի գուցէ իր որդիքը կամ թոռանք այդ հարցով իրեն գցեն փորձութեանց կամ դատական վնասոց մէջ):
Հետզհետէ ուրացած վրացիք եւ պարսիկ խաները տիրում են այդ կալուածներին, մի չնչին մասին էլ հայ գիւղացին: Յովհաննէս Ամիրխանեանի (Ամիրօղլիի) մշտական նպատակն է եղած, որ ամբողջովին վերադառնայ Ղարաբաղ հայրենիքը եւ իբրեւ փորձ 1793 թուին դիմում է ճամբորդութեան առ Ղարաբաղ, երկու տարիք Հայաստանի մի մասը շրջելով երթում է նաեւ Էջմիածին եւ Սուրբ Կարապետի վանքում իրեն մօր խոստացեալ ուխտը կատարելով վերադառնում է Նոր Ջուղա 1795 թուին, եւ այդ ժամանակ Ֆաթալի Շահը թագաւորելով Պարսկաստանը մտնում է խաղաղ վիճակի մէջ, եւ Ամիրօղլիի երկիւղը այլեւս փարատւում է: Ամիրօղլին 1798 թուականներին Յովսէփ որդուն տանում է Բուշեռ եւ այնտեղից ճանապարհուելով Հնդկաստան (Ամիրօղլին յանձնում է Յովսէփ որդուն իրենց նախնեաց վկայականներն), ինքը վերադառնում է Նոր Ջուղա: Ամիրօղլին Նոր Ջուղայում երկու աղջիկներ եւս գտանի, 1801 թուին մի արու զաւակ գտանի եւ անւանի Ամիրխան (մկրտութեան անունը Կարապետ): ՈՒրեմն Ամիրօղլին հինգ աղջիկներ է ունենում եւ երկու տղաներ՝ Աննա, Հռիփսիմէ, Մարիամ, Մարամջան եւ Վառվառէ, Յովսէփ եւ Ամիրխան:
Ամիրօղլիի կինը Փէրի 1817 թուին վախճանի, որից յետոյ Ամիրխան որդուն պսակում է Տէր Մարգարի Մարիամ աղջկան հետ 1822 թուին: Այս միջոցներում Ամիրօղլին գրագրութիւն է ունենում Ս. Էջմիածին Եփրեմ կաթողիկոսի հետ:
Յովհաննէս Ամիրխան Ամիրեանցը շատ երգերի վերջաբանութիւնում Ամիրօղլի անուամբ աւարտի, իսկ մի երկուսը Ղուլ Յովհաննէս են վերջաբանութիւնքը: Ամիրօղլի անունը գրւած տեսած եմ մի հին տափուրիկի (փայտէ սկուտեղ) վրա «Յովհաննէս Ամիրխան Յ. Ամիրեանց Ամիրօղլի 1787 թւականով»:
Ամիրօղլին երջանիկ եւ բարի կեանք վարելով, կնքում է իր մահկանացուն 1826 թուին 82 տարեկան հասակում»:
Այն, որ Ամիրօղլին անվանի աշուղ էր, փաստ է, աշուղական արվեստի մասնագետների շրջանում հայտնի են նրա «Ոչխարն ու մէվը», «Առ Սէլվեան գերապայծառ» և այլ երգեր: Իսկ Հայկական սովետական հանրագիտարանի 1-ին հատորում նշված է. «ԱՄԻՐ ՕՂԼԻ (մոտ 1740-1826), հայ աշուղ, պարսկահայ աշուղական երգիծական գրականության հիմնադիր։ Ծնվել է Պարսկաստանի Սպահանի նահանգի Բուրվարի հայաբնակ գավառում, բնակվել Նոր Ջուղայում։ Շրջել է Չարմահալի գավառում, եղել Բասրայում, Բաղդադում և այլուր, հաղթել աշուղական մրցույթներում։ Երգերը գրված են Նոր Ջուղայի բարբառով։ Մահացել է հուլիսի 25-ին»։ Առիթից օգտվելով, կատարենք մեկ ճշտում. համաձայն նոր հավաստի աղբյուրի՝ «Համառօտ ազգաբանութիւն»-ի, եթե Ամիրօղլին մահացել է 82 տարեկան հասակում, ապա նրա ծննդյան ստույգ թվականն է 1744-ը:
2012-ին աշուղի ժառանգ Ավո Ամիրխանյանը նորոգեց նախնու ավերված տապանաքարը ու վերականգնեց գիրը.
Ամիրօղլուս է այս տապան,
Որ խօսէի շատ տաղաբան,
Յաւուրս միոյ էի կենդան,


Շրջէի ես աշխարհ համայն:

 

Յորժամ եկի ի գերեզման,
Հինգ գազ կտաւ ունիմ պատան,
Գիրս կարդէք ամենեքեան,
Միտածէք ձեր օր մահուան:

Ոչ թէ մահն է միայն,
Կայ հասարակ մարդուս բնութեան,
Արդ փոխեցայ աստէն առ Այն,
Որ ետ ինձ շունչ կենդանական:
Եվ այսպես, Ամիրօղլու ով լինելը հայտնի էր, բայց անհայտ էր, որ նա Հովսեփ Ամիրխանյանի հայրն է:
Առայժմ 18-ամյա Հովսեփին թողնենք Հնդկաստան լողացող նավում…
(շարունակելի)

 click here for part 3 / սեղմեք այստեղ տեսնելու մաս 3

Top

Copyrights imexbo.nl , imexbo.org , imexbo.eu | Why do you visit this website if you can't read.....