Home
Een dankwoord
Sitemap
Laatste updates
Curse of diaspora
Wie ik ben
Mijn ouders
Gerelateerden
Tinus Dezentjé
Voorouders & familie
Oom Henri Tjimahi
Oom Cornelis DRESDEN
Oom Julius WALES
Oom W.E. & de SST
Tante Julia Cornelia
Oom Marius ten Cate
Opa Oma ten Cate
Opa Oma ten Cate 2
BEAT(H)A  MEIJER
Opa Oma Oud EykDuyn
Banjarmasin van Dorp
Banjarmasin Schwaner
MartapuraBanjarmasin
Opa Julius 3de huwlk
Jan Coenrades Boers
Jan Karel Boers
Graf van JC Boers
Instrumenten JCBoers
Boers en clavecimbel
Armeense voorouders
Fam BASIL JOHANNESS
Arm. kerk Amsterdam
De Zijderoute
Joseph Johannes
Mack Jos Joha Amirkh
Paul Minas Johannes
Amir Johannes I
What's in a name
AJ II Petrus Blumb.
Petr.Bl.Rijkee Lav 1
Petr.Bl.Rijkee Lav 2
Petrus te BOGOR 1
Petrus BOGOR 2
AJIII Nahapit Marthe
De gebrs. ANDREAS
Barsekh Andreas
Paulus Andreas
Paulus A's kinderen
Nazaat Piet Andreas
Carepit Andreas
Nazaten Bar en Pau
Naz. die opteerden 1
Naz. die opteerden 2
George Apcar TA I
Sarkies Apcar TA II
Foto's Apcar TA III
Nazaat Apcar TA IV
G.J.Apcar/Vardanian
Creet en Hotels 1
Creet en Hotels 2
Creet en hotels 3
Mckrtich Carapiet I
Mckrtich Carapiet II
Pownall Carapiet
Fam. JOHAN-POLAND
Aganoor geb. Zorab
Zorab van Asdonck
V.Zorab en H. John
Arsen Zorab &familie
Familie BOLDY I
Familie BOLDY II
Arakiel C. Vardon
Willy Galstaun
Paar leden Galstaun
Galstaun Moissinac
G.J.A. ter Galestin
Galestien
Galestien Molukken
Sophie Galistan
Galistan Cheribon
Marcar Johannes Amir
Marc Joh Amir deel 2
Arm.kerk Dhaka
M.J. Martin Dhaka
Marcar David Dhaka
Elizabeth David Dhak
Eugenie David Dhaka
Ephrem Vardanian
Kamarzar Altingst I
Kamarzar Altingst II
Kamarzar Johannes
Oma Minas
Oma Minas' kinderen
Oma Minas familie
Drama Nahapiet Elias
DeBraal & Johannes
v. Galen & Bagram
JenniDamenMichael
Arsham Michael
Zegers Michael
S. Galestin Brouwer
Vardon & Manuel
Leo Markar Soekias
Ch.J.+ E. Johannes
John G. Johannes
Malcolm Joseph
Sarkies-Heijligers
Edgar & Victoria
KNIL Pensioen
Lt.Gen.W.E.Kroesen
W.E. Kroesen junior
Resident C.A.Kroesen
Marie Wilh. Kroesen
As.Res. J.A. Kroesen
Een stuk genealogie
Wilis en Oranje 1911
Familie foto's
Verloren familie
Khachatur 10 7 2015
Khachatur 17 7 2015
Khachatur 25 7 2015
Khachatur 31 7 2015
Khachatur 08 9 2015
Khachatur 11 9 2015
Khachatur 18 9 2015
Khachatur 25 9 2015
Khachatur 16 10 2015
Khachatur 23 10 2015
Khachatur 30 10 2015
Khachatur 07 04 2017
AMIROGHLI in Farsi
Surabaya's historie
Cannalaan buaya's
Inleiding KH Peneleh
PENELEH 9 nov 2021
OVERIGE Kerkhoven.
Malacca VOC tijden 1
Malacca VOC tijden 2
PENANG 1 Malaysia
PENANG 2 Malaysia
PENANG 3 Malaysia
PENANG 4 Malaysia
PENANG 5 Malaysia
COCHIN VOC tijden
I4E GRAVEN DEN HAAG
Indië en oorlog
Archipel oorlogen
Zieleroerselen
Diverse verhalen
ZIJ DIE OPTEERDEN
Java na de Engelsen
Volkeren in Indië
Indo's in den Verre
Externe Indo links

THE ORIGINAL ARTICLE IS PLACED AT THE FOLLOWING LINK

http://www.irates.am/hy/1491556922

 

THE COMPLETE ARTICLE IS COPYRIGHT www.IRATES.AM AND MR. KHACHATUR DADAYAN.

 

PLEASE REFER ALSO TO THE PAGES:

KHACHATUR 10 07 2015 TILL AND INCLUDING KHACHATUR 30 10 2015 TO BE FOUND IN THE MENU ON THE LEFTSIDE.

 

 

THIS ARTICLE IS PART 2 OF A SERIE "LETTERS FROM NEW JULFA" AND PART 1 CAN BE FOUND VIA THIS LINK. THE SERIE TELLS US ABOUT THE TRAVELLING OF MR. KHACHATUR DADAYAN EARLY SPRING 2017 TO NEW JULFA ISFAHAN IRAN.

 

Նամակներ Նոր Ջուղայից-2 (Letters from New Julfa - part 2)

 

 

Նամակներ Նոր Ջուղայից-2
07.04.2017 | 13:21

(սկիզբը` այստեղ)

 

ՆԻԿԻՏԸ, ՀԱՆՍԻ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԱԶԱՐԻ ԽԻԱՎԱՆԸ


Առավոտյան զանգում է Ժորժ Աբրահամյանը, հայտնում, թե մեկնելու է Թեհրան և ուզում է մինչ այդ ինձ տեսնել:
Մոտենում եմ Սբ Ամենափրկիչ վանքի մուտքին, որի մեծ ժամացույցը նվիրել է Նիդերլանդական Հնդկաստանի (Ինդոնեզիա) Սուրաբայա քաղաքի վաճառական Մարտիրոս Հորդանանյանը: Ես դա գիտեի, բայց չգիտեի, որ նվիրատվության արձանագրությունը փորագրված է մուտքի ներսում. «Նուիրեցաւ ժամացոյցս եւ կառուցաւ աշտարակ նորին յամի Տն. 1931 ծախիւք Պ. Մարտիրոսի Գէորգ Յորդանանեան Ջուղայեցւոյ, ի յիշատակ վաղամեռիկ միակ եղբօրն իւրոյ` Սիմէօնի, որ զրաւեցաւ ի կենաց ի Սուրբայիա, յ30 սէպտ. 1924 ամի»:
Վանքային համալիրն ինձ վրա որևէ առանձնակի տպավորություն չի գործում, և պատճառն այն է, որ տարածքով անցուդարձ անող եվրոպացիների ու մահմեդականների նման զբոսաշրջիկ չեմ, շենք-շինությունների մասին գրեթե ամեն ինչ գիտեմ, բացի այդ հարյուրավոր լուսանկարներ եմ տեսել: Կուզենայի մեկ անգամ ևս նշել` ես այստեղ հայագիտական ուսումնասիրություն չեմ գրում, շարադրում եմ ընդամենը ուղեգրական նոթեր: Իսկ եթե ընթերցողը ցանկանում է ինքն էլ մանրամասն տեղեկանալ, թող այցելի հետևյալ կայք: Ասեմ միայն, որ համալիրի յուրաքանչյուր միավոր ահռելի պատմություն, ճիգ ու ջանք է պարունակում: Միով բանիվ, առաջին շփումս շատ սովորական էր, կարծես երեկ էի այստեղից հեռացել:


Մտնում եմ համայնական խորհրդի շենք, որտեղ ինձ ժպտալով դիմավորում է ազգային առաջնորդարանի դիվանապետը` բարձրահասակ, պարթև Արթին Մուրադյանը, որը պիտի դառնար իմ այցելությունների կարգավարը: Նա ինձ ուղեկցում է հետնաբակ, որտեղ տեսնում եմ Ժորժ Աբրահամյանին: Ես նրան բազմաթիվ հարցեր ունեմ, դիցուք` բանաստեղծական ժողովածուի և հայոց լեզվի ձեռնարկի հեղինակ է, թողե՞լ է արդյոք ստեղծագործելը, ի՞նչ բնույթ ունի Իրանի մեջլիսում պատգամավորական գործունեությունը և այլն, և այլն: Բայց, ավաղ, նա շտապում է, և որոշում ենք հանդիպել Երևանում:
Քիչ անց, հյուրանոցում ինձ չգտնելով, գալիս է բարեկամս` Նիկիտ Միրզայանցը: Նա մասնագիտությամբ ճարտարագետ է, ավարտել է Թեհրանի տեխնոլոգիական համալսարանի մետալուրգիայի ֆակուլտետը, ամբողջ կյանքում աշխատել զանազան գործարաններում, բայց իսկական կոչումն այլ է` թատրոնի, մշակույթի մարդ է, մտավորական: Իսկ ինչպես Հայաստանում, այնպես էլ առավելապես այստեղ` Սփյուռքում, մտավորական լինելն անչափ դժվար բան է: Նա պարսկերենի թարգմանիչ է, պատմա-բանասիրական, ազգագրական, հրապարակախոսական հոդվածների ու հինգ գրքի հեղինակ: Այս տարվա Ամանորին ես նրան առաջին անգամ հանդիպեցի Երևանում ու պատիվ ունեցա հյուրընկալել իմ տանը: Բայց միմյանց «ճանաչում» էինք վաղուց, և պատճառը նրա գրքերից մեկն էր:


Բանն այն է, որ 2001-ից սկսած ես մի քանի անգամ գրել էի հայոց ազգային կապիտալի ամենաարտառոց մարդկանցից մեկի` նորջուղայեցի Հովսեփ Հովհաննեսի Ամիրխանյանի մասին, նրա, ով իր ժամանակի ամենահարուստ հայն էր և 1829 թ. Նիդերլանդական Հնդկաստանի Սմարանգ նավահանգստից նամակ էր հղել Ներսես Աշտարակեցուն` իղձ հայտնելով ռուսաց ցարից փողով գնել իր նախնյաց հայրենիք Արցախը: Ժնևում բնակվող պատմաբան Հովանն Սիմոնյանը հեռակա կարգով ինձ «ծանոթացրեց» երկու մարդու հետ, որոնք անմիջական առնչություն ունեին Հ. Ամիրխանյանի հետ: Մեկը մեր պատմական հերոսի ծոռն էր` Հոլանդիայի Դորդրեխտ քաղաքում բնակվող Հանս Բուրսը: 2008-ից նա սկսել էր ուսումնասիրել իր արմատները և վիթխարի քանակությամբ նյութ` պեղած հոլանդական սկզբնաղբյուրներից, զետեղել իր http:/www.imexbo.nl կայքում: Ողբերգական ու զարմանալի ճակատագրի տեր Հ. Բուրսի հետ ես հեռակա հարցազրույց ունեցա ու դա 2015-ին տպագրեցի «Իրատեսում»` «Ես ունեմ երկու հայրենիք, մեկը ֆիզիկական` Ինդոնեզիան, մյուսը սրտումս է` Հայաստանը, Արցախը» վերնագրով: Ի ցավ սրտի, Հ. Բուրսը երկար ժամանակ հիվանդ է (զգալ է տալիս Երկրորդ աշխարհամարտի տարիներին ճապոնական համակենտրոնացման ճամբարներում անցկացրած մանկությունը) և տնից գրեթե դուրս չի գալիս:
Նիկիտ Միրզայանցը 2012-ին հրատարակել էր Հովսեփ Ամիրխանյանի եղբայր Ամիրխանի թոռ Ավետիքի 1921 թ. վերին աստիճանի արժեքավոր ուսումնասիրությունը` «Համառօտ ազգաբանութիւն (կամ ճիւղագրական պատմութիւն) Ամիրեանց կամ Ամիրխանեանց տոհմի (1736-1921)» գիրքը:


Եվ ահա ես, որ հայտնաբերել էի գրաբար և արևմտահայ նոր աղբյուրներ, օգտվելով Հանսի ու Նիկիտի աշխատանքներից, 2015 թ. «Իրատեսի» 11 համարներում տպագրեցի Հովսեփ Ամիրխանյանի մասին ըստ իս հաջողված հոդվածաշար` «Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները` Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ» վերնագրով:
Հովսեփ Ամիրխանյա՛նն էր մեր երեքի բարեկամության պատճառը, նա՛ էր մեզ միավորողը: Ի վերջո, նաև աղա Հովսեփի հետքերով էի այստեղ ժամանել:

…Առաջին բանը, որ հայտնեցի Նիկիտին, բնակարանի «բանտարկյալ» Հանսի պատվիրանն էր` որքան հնարավոր է շատ լուսանկարվել և ուղարկել իրեն: Ապա ցանկություն հայտնեցի, նախ, այցելել «Սբ Ներսէս Շնորհալի գրադարան»: Դուռը բացեց համակրելի, գեղեցկատես, երիտասարդ գրադարանապետուհի Վերգինե Միրզախանյանը: Ես նրան փոխանցեցի բարեկամիս` Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի ողջույնը, որն այստեղ գործուղման էր եղել և ոգևորությամբ պատմել իր տպավորությունները: Բայց այն, ինչ սեփական աչքով տեսա, նկարագրել հնարավոր չէ: Կասեմ միայն, որ պատմական անգնահատելի վավերաթղթերով ու հնատիպ գրքերով լեցուն, համակարգիչներով հագեցած և հետազոտական աշխատանք կատարելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով այս գանձարանում կարելի է կյանք ապրել, որը, միևնույն է, չի բավարարի ամբողջն ուսումնասիրելու համար:


Վերգինեին խնդրում եմ մինչև մեկնելս ինձ տալ մի քանի վաճառականական կտակի պատճեն: Ինչի՞ս էր դա պետք: 400 տարի առաջ նորջուղայեցի երիտասարդ վաճառականները աշխարհի որևէ ծայր մեկնելուց առաջ միջնորդների միջոցով ու երաշխավորությամբ վարկ, դրամագլուխ էին խնդրում փորձառու, արդեն գնացած-եկած խոջաներից: Դա բարդ գործ էր, մի ամբողջ ծես: Խոջան, նախ, ուսումնասիրում էր խնդրարկուի ու միջնորդի ողջ ազգուտակը, պարզելու` պարկե՞շտ մարդիկ են, թե՞ ոչ: Եթե համաձայնում էր, գումարվում էր ներկայացուցչական հավաք, որի ընթացքում քննարկվում ու թղթին էին հանձնվում բոլոր պայմանները: Վարկառուն պարտավորվում էր ամեն օր հաշվեմատյան լրացնել` գրանցելով իր առևտրական գործարքները (այդպիսի հաշվետումար կամ դավթար չլրացնողների համար նախատեսված էին խստագույն պատիժներ), իսկ տունդարձից հետո վարկատուին պետք է վերադարձներ ոչ միայն ստացած դրամագլուխը, այլև շահույթի 2/3-ը: Բայց դա էլ բավական չէր, վարկառուն կտակ էր թողնում, ըստ որի մահվան դեպքում իր ունեցվածքը` դրամագլխի չափով, պիտի անցներ խոջային: Այդ կտակը իրենց մատանի-կնիքներով հաստատում էին ներկա գտնվող մյուս խոջաները:


Ահա այդպիսի կտակի պատճեն էի ուզում: Բացի այդ, ունեմ «Հայոց ազգային կտակներ» վերնագրով անտիպ գիրք` 27 երկրների 194 կտակարարների մասին, և նպատակս էր գուցե թե հավելումներ ու լրամշակումներ կատարել:
Նիկիտն այդ ժամանակ խեթ ու ծիծաղկուն հայացք նետեց վրաս, բայց ոչինչ չասաց:

Օրը ճաշ էր դարձել, իսկ ես առանց սիգարետի ու սուրճի ապրել չեմ կարող: Վանքից դուրս եկանք, «Ջուլֆա» հյուրանոցում մի բացօթյա, գողտրիկ անկյուն գտանք, բայց նախազգուշացրի, որ ես եմ վճարելու:
Նիկիտի պապը 130 տարի առաջ հիմնել է Նոր Ջուղայի առաջին թատրոնը, և բարեկամս պատմում էր նշվելիք հոբելյանի նախապատրաստական աշխատանքների մասին, ապա անցնում իր նեղսրտություններին, որոնք ինձ այնքա՜ն ծանոթ էին, բայց որոնք ես թողել էի Երևանում, թողել էի նաև Ազգային ժողովի պատգամավորության բութ ու կուշտ դեմքերով, գիշատչի ժպիտներով թեկնածուների դեմքերը և հիմա` սրճարանում ծխելով ու դառը սուրճ խմելով, ուզում էի ապրել Նոր Ջուղայի հիացմունքով: Այդ պատճառով էլ, խոսակցությունը «հողեղեն» հուն փոխադրելու համար հարցրի, թե որքան է իր կենսաթոշակը: Երբ պատասխանեց, ես ամոթից գետինը մտա, ինձնից ութ անգամ ավելի էր ստանում: Բայց և անմիջապես մտածեցի, որ ամոթից գետինը պիտի մտնի Հայաստանի կառավարությունը, եթե, իհարկե, ամոթի զգացում ունի:


Երկու սուրճի համար վճարեցի մեր փողով 2000-ական դրամ, 2000 էլ` մեկ տուփ ամերիկյան, բայց ինչ-որ երրորդ երկրում արտադրված անպետք սիգարետի համար: Դա ցուցիչ էր և զարմանալի չէր, դա խոսում էր Հայաստանի համեմատությամբ Իրանի բարձր կենսամակարդակի մասին:

Գնում ենք Նիկիտի տուն: Պիտի հատենք Նազարի խիավանը` խոջա Նազարի պողոտան, իսկ տներից մեկի վրա նկատում եմ «Nazar str.» հազվադեպ հանդիպող անգլերեն ցուցանակ: Սա պատմական երևույթ է: Նոր Ջուղան կառուցվեց որոշակի մտահղացմամբ ու կանոններով. արևմտյան մասը կոչվեց Սաֆրազենց դուռ՝ քաղաքի առաջին քալանթար (քաղաքագլուխ) խոջա Խաչիկի որդի Սաֆրազի անունով, արևելյան հատվածը՝ Շահրիմանենց դուռ, հինջուղայեցի մեծահարուստ վաճառական Մուրադի որդու անունով, որից էլ ծագեց ազգանունը: Սա պատահական սահմանազատում չէր, բաժանում էր լուսավորչականների ու կաթոլիկ հայերի միջև: Շահրիմանյաններն արդեն 1613 թ. Վենետիկում ունեին սեփական տուն, որը ծառայում էր որպես այստեղ այցելող ընտանիքի անդամների կամ նրանց առևտրային գործակալների կեցավայր: Շահրիմանի եղբայրն էր Սահրադը, որը 1646 թ. կաթոլիկություն ընդունեց, և որի որդիներն էին Մարգարը, Զաքարը, Միքայելը, Մուրադը և Գասպարը: Սրանցից Զաքարն էր, որ Նոր Ջուղայի վերնախավի որոշմամբ, ինը այլ վաճառականների հետ, 1660 թ. ռուսաց Ալեքսեյ Միխայլովիչ ցարին ընծայեց հռչակավոր «Ալմաստե գահը»:


Խոջա Խաչիկի մյուս որդին էր Նազարը, որն էլ շինել էր այս ճանապարհը:

Հեշտ է ասել «հատել պողոտան», պետք է նաև կարողանալ: Մեր պատկերացրած «ճանապարհային երթևեկություն» հասկացություն գոյություն չունի, չկան նաև մեր իմացած լուսացույցները: Իրանցիները պատրաստվում են Նոռուզին, և աղմկոտ ավտոմեքենաները երկու կողմից էլ հեղեղել են խիավանը: Մեքենաների անդադար հոսքի ժամանակ պիտի կարողանաս արանքներով մի կերպ անցնել: Դա մեզ հաջողվում է, և հայտնվում ենք Խաղանի փողոցում: Նիկիտը քմծիծաղով ասում է. «Սա մեր Շանզ Էլիզեն է»: Խաղանին պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի` ասիական ու եվրոպական: Առաջինով անցնելիս Նիկիտը ցույց է տալիս հատող մի փողոց, որը կրում է Հովհաննես Շիրազի անունը: Անվանակոչումը տեղի է ունեցել անցյալ դարի 70-ական թվականներին, երբ բուռն վերելք էր ապրում ցեղասպանության գիտակցումը: Այդ ժամանակ էլ վանքի գրադարանի մուտքի մոտ տեղադրվեցին Շիրազի ու Պարույր Սևակի կիսանդրիները:
Եվրոպական մասը աչքի է ընկնում բարձրահարկ բնակելի շենքերով, որոնց առաջին հարկում գտնվում են արտասահմանյան հայտնի և անհայտ ֆիրմաների հագուստի, ժամացույցի, կոշկեղենի և այլ ապրանքների շքեղ խանութներ:


Նիկիտն ապրում է Խաղանիի նրբանցքներից մեկում, երկուսուկես հարկանի առանձնատանը: Ծանոթանում եմ նրա կնոջ` տիկին Պերճուհու և ավագ դուստր Մետաքսյայի հետ (թատերասեր բարեկամս հայտնում է, որ աղջկան այդպես է անվանել ի պատիվ ժողովրդական դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի): Պերճուհին ժպտադեմ, հանդարտ, հյուրասեր և անհունորեն լավատես կին է: Դուք ձեզ ինչպե՞ս կզգաք, եթե տանտիկինը ժպիտով դիմավորի: Այ, ես էլ եմ ինձ շատ անկաշկանդ ու հարմարավետ զգում: Հայ մարդու օջախ է:
Երևան-Նոր Ջուղա-Երևան


(շարունակելի) TO BE CONTINUED.

 


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ (KHACHATUR DADAYAN)

 

 

THE ABOVE ARTICLE IN PDF FORMAT CAN BE FOUND HERE: http://www.irates.am/files/26.pdf

 

Top